«Նիկոլ դավաճան» և «Մերժիր Սերժին»

«Նիկոլ դավաճան» և «Մերժիր Սերժին»

Տևական ժամանակ է, որ փողոցների, շենքերի պատերին դեռևս պահպանվող «Մերժիր Սերժին»-ի կողքին հայտնվել են «Նիկոլ դավաճան» գրառումներ։

Պրոիշխանական  լրատվամիջոցներից մեկը՝ «Քաղաքացիները ջնջում են փողոցներում արված «Նիկոլ դավաճան» գրառումները» վերանգրով նյութ է հրապարակել ու գրել․

«Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ մեր քաղաքացիները ջնջում են այդ գրառումները»։

Տպավորություն է, որ սա ինչ-որ մի ինքնաբուխ զանգվածային ակցիա է․ մարդիկ տեսնում են, բարկանում, որ սրտի վարչապետը դավաճան է, բայց պարզվում է, ոչ թե քաղաքացիներ են, այլ մի քաղաքացի՝ մի շատ երիտասարդ աղջիկ, որը նախօրոք պատրաստված, ակրիլե բալոնով հայտնվում է «զեբրաների» վրա ու ջնջում գրառումները։