Իսրայելի ԱԳ նախարարը կոչ է արել արագ վերացնել ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդին

Իսրայելի ԱԳ նախարարը կոչ է արել արագ վերացնել ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդին

Գրել ենք, որ մեկ շաբաթ առաջ սպանված Իսմայիլ Հանիեի փոխարեն ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավար է ընտրվել Յահյա Սինվարը:

Սինվարը ծառայում էր որպես ՀԱՄԱՍ-ի ղեկավար Գազայի հատվածում և այժմ դարձել է ամբողջ խմբավորման առաջնորդը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւը կգլխավորի Իսմայիլ Հանիեի իրավահաջորդ Մուհամմադ Իսմայիլ Դերվիշը։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կոչ է արել «որքան հնարավոր է շուտ վերացնել» ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: