Տիեզերք է դուրս բերվել ՀՀ առաջին արբանյակը

Տիեզերք է դուրս բերվել ՀՀ առաջին արբանյակը

Երեկ ժամը 22։35-ին Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։

Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց նիստը վարող Նիկոլ Փաշինյանը:

«SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի եւ իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»։ 

Նա նաև նշեց, որ առաջիկայում Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան։ Արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն նաեւ սահմանների պաշտպանության համար։

Մանրամասն՝ տեսանյութում