Հումոր

Հումոր

ԵՐԵՔ

«Դահլիճից դուրս գալը մի այիբ է, վերադառնալը՝ երկու այիբ»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության՝ այսօր ԱԺ աշխատանքների բոյկոտի մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Համաձայն ենք պարոն Սիմոնյանի հետ։ Ավելին՝ եթե նկատի ունենանք, թե ԲՀԿ-ականները ո՛ւմ մոտ են վերադառնալու, ես կասեի՝  ե ր ե ք  այիբ։

ՄՐՑՈՒՅԹ

Ասում են՝ Հայաստանի գրողների միությունը մրցույթ է հայտարարել կենդանիներին նվիրված լավագույն աբսուրդ պատմվածքի համար։ Հաղթել է «Մի կարմրատակած աքլոր և յուր 80 հավերը» վերնագրով ստեղծագործությունը։ Բայց կազմկոմիտեն բողոքներ է ստացել, և մրցույթի արդյունքն ամենայն հավանականությամբ կբողոքարկվի, որովհետ վերոհիշյալ պատմվածքը եղել է ակնհայտ ռեալիստական ոճի մեջ։

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ

Ասում են՝ վարչապետը նեղ շրջապատում հայտարարել է իրեն անմիջականորեն  կից գործող գիտահետազոտական լաբորատորիայի ԱՆՆԱԽԱԴԵՊ հայտնագործության մասին․ նրանք նոր տիպի բացիլ են հայտնաբերել։ Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ դա, այնուամենայնիվ, Դաշնակցությունը չէ։ 

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ
 

ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տարբեր մարդկանց «օրոք» տարբեր մրցանակներ ու պարգևներ է ստացել, այդ թվում՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, բայց արդյո՞ք ինքը որևէ մեկին պարտք է։ «Եթե պարտք է, կոնկրետ ու՞մ»,- հարցրել է պատգամավորը։ Գյումրեցիներին՝ ընկեր։