ՌԴ ՊՆ -ն հայտարարություն է արել

ՌԴ ՊՆ -ն հայտարարություն է արել

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոգրոդովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նովոգրոդովկա բնակավայրն ազատագրվել է «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։