400 կիլոգրամ թմրանյութ է ներմուծվել՝ ձկան պահածոների մեջ

400 կիլոգրամ թմրանյութ է ներմուծվել՝ ձկան պահածոների մեջ

Ռուսական մաքսային ծառայությունները Սանկտ Պետերբուրգ ժամանած բեռնավագոնում, որտեղ ձկան պահածոներ էին դրված, 400 կիլոգրամ կոկաին տեսակի թմրանյութ է հայտնաբերել, որը համարժեք է 2,5 միլիոն չափաբաժնի։

Թմրանյութի ընդհանուր արժեքը կազմում է 4,5 միլիոն ռուբլի։ Թմրանյութն հայտնաբերվել է հունիսի 10-ին դեռեւս։ Բեռնավագոնը ժամանել է Ռուսաստան Էկվադորից։ Ներկայումս իրավապահները փորձում են պարզել այն անձանց շրջանակը, ովքեր այդ բեռի հետ կապ ունեն։