Մահացել է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակը

Մահացել է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակը

Մահացել է ամերիկացի երկրաբան, կլիմայագետ Վոլես Բրոքերը։ Նա 87 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Բրոքերը մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում, մի քանի ամիս տեւած հիվանդությունից հետո։ Վոլես Սմիթ Բրոքերը ծնվել է 1931 թվականին։ 1977 թ դարձել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, որտեղ աշխատել է ողջ կյանքում, դասախոսելով երկրաբանության եւ շրջակա միջավայրի ամբիոնում։ Հեղինակ է ավելի քան 500 հոդվածի եւ 14 մենագրության, ընդ որում մի քանի դասագրքերի։ Նրա հիմնական հետաքրքրությունների ոլորտն է եղել Համաշխարհային օվկիանոսի ազդեցությունը մոլորակի կլիմայի ձեւավորման վրա։ Նա է հանդիսացել «գլոբալ տաքացում» տերմինի ստեղծողն ու տարածողը։