Ռուզաննա Խաչատրյանի գրառումն ու շնորհակալությունը

Ռուզաննա Խաչատրյանի գրառումն ու շնորհակալությունը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը ժամանակին շատ ակտիվ էր ֆեյսբուքում, այսօր դարձյալ գրառում է կատարել։ Նա Թումանյանից (ոչ՝ Նար-Դոսից) քառատող է ցիտել, ապա շնորհակալություն հայտնել Ռոբերտ Մենենդեսին, Ադամ Շիֆին և ԱՄՆ կոնգրեսի մյուս անդամներին՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման համար։

«...Ու պոետներ, որ չեն պղծել իրենց
շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը
նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նոր հայրենիք,
Հզոր հայրենիք...

Հովհաննես Թումանյան

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

պարոն Ռոբերտ Մենենդեսին, Ադամ Շիֆֆին, ԱՄՆ և այլազգի քաղաքական, հասարակական, մշակութային բոլոր գործիչներին

մեկդարյա պայքարի ընթացքում հայ ժողովրդին սատարելու, ճշմարտության և արդարության հաղթանակը կերտելու ճանապարհը միասին անցնելու համար։

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»
ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյան»