Ֆրանսիայի ափ է նետվել ավելի քան 700 կգ կոկաին տեսակի թմրանյութ

Ֆրանսիայի ափ է նետվել ավելի քան 700 կգ կոկաին տեսակի թմրանյութ

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայում ծովն ափ է նետել մոտ 760 կգ կոկաին տեսակի թմրանյութ։ Այս մասին գրում է AFP-ն։ Թմրանյութով տուփերը սկսել են ափին հայտնվել մոտ մեկ ամիս առաջ եւ շարունակվում են ափ նետվել մինչեւ այսօր։

Մի քանի կիլոգրամ կոկաին է այդ եղանակով հասնում Նանտի ափերից մինչեւ Բիարից առողջարանային քաղաքի ափեր ընկած հատվածում։ Դեռեւս պարզված չէ, թե դրանք ինչ ծագում ունեն։ Իրավապահները կարծում են, որ այն մաքսանենգ ապրանք է, որը կորցրել է ինչ-որ հանցախումբ՝ նավով փոթորկի տակ ընկնելով։