Հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի գաղտնի կտակի մասին

Հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի գաղտնի կտակի մասին

Պարզվել է, որ Մայքլ Ջեքսոնը մահվանից մի քանի տարի առաջ գաղտնի կտակ է գրել։ Այս մասին հայտնում է Independent-ը, նշելով, որ հայտարարությունը գաղտնի կտակի առկայության մասին արվել է երգչի նախկին գործակալ Ռեյմոն Բեյնի կողմից։ Ըստ հրապարակման, կտակը կազմվել է 2006 թվականին եւ այն պետք է փոխարիներ այն կտակին, որը գրվել էր չորս տարի առաջ դրանից։ Բեյնը մանրամասնել է, որ երգիչը մանրամասն ներկայացրել է ինչը ոնց պետք է արվի իր ժառանգության հետ։ Նախկին գործակալը հավաստիացրել է, որ ինքը ներկա է եղել փաստաթղթի նոտարական վավերացմանը։ Սրանով հանդերձ, նա ասել է, որ չգիտի, թե որտեղ է այդ կտակը։ Երգչի կես միլիարդանոց ունեցվածքի 40 տոկոսը հասել է մորը, մյուս մասից էլ բաժին է հանվել զավակների միջեւ, իսկ մնացյալ հատվածը տրամադրվել բարեգործական ծրագրեր իրականացնելու համար։