Սահմանափակել եմ շփումս տարեց, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հետ. ԱՆ փոխնախարար

Սահմանափակել եմ շփումս տարեց, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հետ. ԱՆ փոխնախարար

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը գրել է՝

Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն: Պարզապես, հաշվի առնելով այն փաստը, որ ամեն օր աշխատանքի բերումով գտնվում եմ այն բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում է կորոնավիրուսային հիվանդության բուժօգնություն եվ սպասարկում` սահմանափակել եմ շփումս տարեց և (կամ) քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հետ, այդ թվում՝ ընտանիքիս անդամների: