Հասարակություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն, շաբաթներ շարունակ, ռազմական տեխնիկայի կուտակումներ էր իրականացնում

Ադրբեջանի ԶՈՒ-ն, շաբաթներ շարունակ, ռազմական տեխնիկայի կուտակումներ էր իրականացնում

Ադրբեջանի ԶՈՒ-ն, շաբաթներ շարունակ ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ, ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժեր և կուտակումներ էր իրականացնում շփման գծի երկայնքով, ինչը փաստող անհերքելի տեսանյութ պաշտպանության բանակը   ներկայացրել էր դեռևս սեպտեմբերի 5-ին: 

Այդպիսի տեսանյութեր սփռվում էին նաև հենց ադրբեջանական սոցիալական ցանցերում: 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով տարածելով հրադադարի խախտման, ամրաշինական և ինժեներական աշխատանքների կատարման, քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգի աշխատանքը խափանելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ` քարոզչական դաշտում տեղեկատվական հենք նախապատրաստեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելու նպատակով: 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image