Հնդկաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 2300-ը

Հնդկաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 2300-ը

Հնդկաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացածների թիվը գերազանցել է 2,3 հազարը։ Այդ մասին հայտնում է Հնդկաստանի Առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարությունը։

Ըստ այդմ, ներկայումս Հնդկաստանում կորոնավիրուսով հիվանդ է 2301 մարդ։ Մահացությունը կազմում է 56 դեպք, ապաքինվել է 156-ը։ Երկրում հաստատվել է երեքշաբաթյա ինքնամեկուսացման ռեժիմ։

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության թիվը գերազանցել է մեկ միլիոնը։