Գյումրվա տրնգի կամ՝ կապկազ (թամաշա)

Գյումրվա տրնգի կամ՝ կապկազ (թամաշա)

Տեսարանը բեմ է, բեմի վրա —
թամաշա շանց տվողը՝ Նիկոլն է…

 Պատմության գիրկն անցավ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում կազմակերպված հերթական կապիկությունը: Դա Նիկոլ Փաշինյանի և ԱԺԲ-ի համատեղ մի գործողություն էր, որով փորձ արվեց ՀՀ ռազմավարական դաշնակցին ցույց տալ, որ Հայաստանում կան հակառուսական ուժեր, որոնք պահանջում են ռազմաբազայի լիկվիդացում, և կա Նիկոլ Փաշինյան վարչապետ, որ իր ոստիկանական ուժերով ճնշում է հակառուսական ցույցն ու բերման ենթարկում գյումրեցի ցուցարարներին (նկատի ունեմ, որ ոչ մի երևանցի հայտնի ԱԺԲ-ական բերման չի ենթարկվել): Եվս մի հատկանշական բան՝ առանձին գյումրեցի ցուցարարներ այնքան են մտել դերի մեջ, որ ոստիկաններին հորդորել են միանալ իրենց. «Արցախը շրջափակել են, դուք մեզի կբռնե՞ք… Երկու կոպեկի համար ժողովրդին էս ի՞նչ օրն եք գցել, թքե՛ք էդ փողի վրա, կանգնե՛ք մեր կողքին»: Ի՞նչ իմանային խեղճ գյումրեցիք, որ Նիկոլն ու ԱԺԲ-ն իրենց ներքաշել են մի գործողության մեջ, որի նպատակը ոչ թե Արցախի շրջափակման վերացմանը նպաստելն էր, այլ Նիկոլին ռուսների առաջ պարզերես անելը: Մի խոսքով՝ կապիկություն ամենաբարձր պրոբի:

Հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս Ավետիք Իշխանյանը Գյումրիում տեղի ունեցած «հերոսական ակցիայի» մասին գրում է. «Նպատակը մեկն է, որպես առաջին քայլ հեռացնել հակամարտության գոտուց ռուս խաղաղապահներին և Արցախը հայաթափել, քանի որ 2020թ․ նրանց ծրագիրը լիակատար չիրականացվեց։ Արդեն երկրորդ քայլով՝ հեռացնել ռուսական ռազմաբազան Գյումրիից և Հայաստանը դարձնել ոտքի կոխան Թուրքիայի համար։ Կարելի է հաստատապես պնդել, որ Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված է նույն կենտրոնից»: Ավետիք Իշխանյանին չհավատալու հիմքեր չունենք, բայց նրա այս տեսակետը բավականաչափ թերի է, եթե չի նշվում «կենտրոնը»: Իսկ ինչո՞ւ չպնդել, որ այդ կենտրոնը Անկարան է, Արևմուտքը, Սորոսը, Բաքուն, որոնց մի կողմից ձեռնտու է տարածաշրջանից ռուսների հեռացումը, իսկ մյուս կողմից էլ Հայաստանում Նիկոլի նման վարչապետին պաշտոնում պահելը, քանզի վերջինս կապիկություններ կազմակերպելու մեծ վարպետ է և կարողանում է առերևույթ հրաշալի ռուսամետություն խաղալ: Փաշինյանն, օրինակ, կարող է մի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մեղքը բարդել ռուս խաղաղապահների վրա, իսկ մյուս կողմից բերման ենթարկել ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ իր իսկ ցուցումով միտինգ անող և «Փառք Ուկրաինային» վանկարկող ԱԺԲ-ական ակտիվ թափթփուկին:

Ասել՝ կապիկությունը չստացվեց, ճիշտ չի լինի: Սկզբում նշանակովի ցուցարարները «գրոհեցին» ռազմաբազայի գլխավոր մուտքը, բայց, «նշանակովի ոստիկաններին» բախվելով, ֆռռացին ու «երթով» անցան հետնամուտքի կողմը: Ու, չնայած այն հանգամանքին, որ ռուսներն այդ ընթացքում ինքնապաշտպանական ոչ մի միջոց չկիրառեցին, Բևեռի ծռերն անցան Գյումրու գլխավոր փողոցներում իրազեկման ակցիայի՝ ծանուցելով հերթական հակառուսական կապիկության մասին, որ տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում՝ մոտ օրերս: Տեղի կունենա, թե ոչ՝ չգիտեմ: Դա կախված կլինի այն բանից՝ ռուսներն, արդյոք, լո՞ւրջ են ընդունել ԱԺԲ-ի ակցիան, վտանգ զգացե՞լ են, արդյոք, թե՞ հասկացել են, որ դա Նիկոլի հերթական օյնբազությունն է՝ մի կողմից արևմտյան տերերին հաճույք պատճառելու, իսկ մյուս կողմից Մոսկվային «կույս» ներկայանալու իմաստով:

Կարող է հարց առաջանալ՝ լավ, իսկ ո՞րն է Նիկոլի շահն այս կապկազ թամաշայի մեջ, մի՞թե նրան չի հոգնեցնում Արևմուտքի և Մոսկվայի միջև անվերջ թվացող այս լարախաղացությունը, երբ լարի ծայրերը Արևմուտքի և Մոսկվայի ձեռքում են: Միայն թե չասեք, որ նա այս ամենը Հայաստանի ու հայ ժողովրդի համար է անում: Հենց Արևմուտքն ու Մոսկվան նման բան նկատեն, Նիկոլը երկու րոպեում կլքի ՀՀ կառավարության շենքն ու ամառանոցները: Իսկ դրանից հետո՝ ԱԱԾ պադվալ, էլ քննիչներ, էլ տհաճ հարցուփորձ 44-օրյա պատերազմի մասին, էլ Հաագա… Դեռ Յանուկովիչի կամ Սահակաշվիլու տարբերակների մասին էլ չեմ ասում: Եվ ուրեմն, ո՞րն է Նիկոլի շահը: Այո, իր պաշտոնը պահելը, որն այս էտապում նրան հաջողվում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը Արևմուտքին ու Մոսկվային ծառայեցնելով: