«Սա է Երևանը և վերջ»  նախաձեռնություն

«Սա է Երևանը և վերջ»  նախաձեռնություն

Մինչ հանրությունը Երևանի կենտրոնում կամ տարբեր հեռարձակումներով  հետևում էր Երևանի Ազատության հրապարակում տրակտորի աշխատանքին ու լսում  աշխատատեղ կորցնող մատուցողների, մենեջերների  ու այլ աջակող խմբերի հարցազրույցներն ու գոռոցները,  «Ֆեյսբուքում» ոչ պակաս թեժ քննարկումներն էին։

Իհարկե, քաղաքային իշխանությունների դիրքորոշումը պաշտպանող խմբերն ու անհատները առաջին հայացքից ավելի շատ են։ Երեկ նրանք ողջ  օրը տարածում էին Օպերայի՝ մի քանի շարք կանաչ ծառերով եզրագծվող տեսարաններով հին լուսանկարներ, այսօր ակցիան ստացել է «Սա է Երևանը և վերջ» նախաձեռնության տեսք՝ «վերադարձնենք Երևանը»՝ երևանցուն կարգախոսի ներքո։