Թուրքիայում եւս մեկ օնլայն հարթակ է արգելափակվել 

Թուրքիայում եւս մեկ օնլայն հարթակ է արգելափակվել 

Թուրքիայում արգելափոկվել է խաղային Roblox օնլայն հարթակը։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։ Թուրքիայի Տեխնոլոգիաների եւ հաղորդակցության խորհրդի կայքում նշված է, որ Roblox-ը արգելափակվել է ըստ դատարանի վճռի, որը կայացվել է Ադանայում քննվող քրեական գործի հետ կապված՝ դատարանի կողմից։

Հիշեցնենք, որ Թուրքիայում օգոստոսի երկուսից արգելափակված է նաեւ Instagram-ը։ Թուրքական իշխանությունները հայտնում են, որ Instagram-ն արգելափակվել է, քանի որ վերջինս խախտում է սոցկայքերի գործունեության թուրքական ազգային օրենսդրությունը։