Պատրոն Դավիթը ազատ արձակվեց

Պատրոն Դավիթը ազատ արձակվեց

Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավիթը», ազատ արձակվեց: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը:

Հիշեցնենք, որ ընդամենը րոպեներ առաջ արդարադատության խոսնակը մեզ հետ զրույցում ասել էր, որ ազատ արձակման ժամկետը լրանում է տվյալ օրվա 24:00-ին:

Հիշեցնենք նաև, որ Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մի քանի գործով։ Դրանցից մեկը վերաբերում է անպիտան հրթիռներ ձեռք բերելուն, որով նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է անցնում։