Աշխարհահռչակ Ումա Թուրմանը փարիզում է

Աշխարհահռչակ Ումա Թուրմանը փարիզում է

Ումա Թուրմանը Փարիզում է։ Նա ներկա է եղել «դեղին ժիլետների» բողոքի ակցիաներին։ «Ամենուր ծխափամփուշտներ են ու ոստիկանություն»,- սոցկայքային իր էջում գրել է Թուրմանը։ Հիշեցնենք, որ անցնող հանգստյան օրերին մոտ երկու հազար մարդ էր բերման ենթարկվել ու ձերբակալվել բողոքի հերթական ակցիաների ժամանակ։ Ումա Թուրմանը նաեւ լուսանկար է հրապարակել դեղին ժիլետավորների եւ ծխի ֆոնին։