Քենեդու սպանության և մյուսների գործով գաղտնազերծվել է 80000 էջ արխիվ. նոր տվյալներ

Քենեդու սպանության և մյուսների գործով գաղտնազերծվել է 80000 էջ արխիվ. նոր տվյալներ

Գրել ենք, որ ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթեր՝ կապված նախագահ Ջոն Քենեդիի, նրա եղբոր՝ Ռոբերտ Քենեդու և քաղաքացիական իրավունքների ղեկավար Մարտին Լյութեր Քինգի դեմ մահափորձերի հետ։ 

Դրանք գաղտնազերծվել են՝ համաձայն 2025 թվականի մարտի 17-ի՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգի, որը հրամայել է հրապարակել նախագահ Քենեդիի դեմ մահափորձի հետ կապված նախկինում գաղտնի բոլոր նյութերը: Թեև օրենքը պահանջում էր այս տվյալների ամբողջական հրապարակումը մինչև 2017 թվականը, նախագահներ Թրամփն ու Բայդենը բազմիցս հետաձգել են միջոցառումը՝ պատճառաբանելով ազգային անվտանգությանը և միջազգային հարաբերություններին հնարավոր վնասը:

Պարզվում է, որ այդ գործերի շրջանակում գաղտնազերծել է 80000 էջ արխիվ: ԿՀՎ-ն փորձել է կանխել փաստաթղթի գաղտնազերծումը, որտեղ բացվում է Քենեդու դեմ մահափորձի նախապատրաստման գործում ԽՍՀՄ-ի դերը

Փաստաթղթերից մեկը հիմնված է Կանբերայում ԱՄՆ դեսպանատուն մի մարդու արված զանգի վրա, ով ներկայացել է որպես ԽՍՀՄ դեսպանատան լեհ վարորդ։ Նրա խոսքերից հետևել է, որ «Խորհրդային կառավարությունը ֆինանսավորել է Քենեդիի մահափորձը» 100 հազար դոլարով։ 

Ավստրալիայի իշխանությունը զանգահարողին բնութագրել է «հոգեպես անկայուն» և նրա ինքնությունը պարզել չի ահջողվել:

Գաղտնազերծված ևս մեկ հրապարակում ցույց է տալիս, որ ԿՀՎ-ն ներգրավված է եղել արտերկրում զենքի առևտրում։ Խոսքը զենքի վաճառող, գործակալության նախկին աշխատակից Սամուել Քամինգսի մասին է։ Նա ԿՀՎ-ի կողմից օգտագործվել է որպես իրազեկիչ, և գործակալությունը «զգալի շահույթ է ստացել այդ գործարքներից»։

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Թիմ Նաֆթալին նշել է, որ գաղտնազերծված նյութերում սենսացիաներ չկան, դրանք միայն հաստատում են հայտնի փաստերը։