Հունաստանը, Եգիպտոսն ու Կիպրոսը քննարկել են Թուրքիայի գործողությունները

Հունաստանը, Եգիպտոսն ու Կիպրոսը քննարկել են Թուրքիայի գործողությունները

Գերմանական Deutsche Welle-ն հայտնում է, որ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի է ունեցել եգիպտա-կիպրա-հունական եռակողմ հանդիպում, որը ընթացքում քննարկվել են Անկարայի գործողությունները, հատկապես Արեւելյան Միջերկրականում բնական գազի որոնումների շարունակման մասով։ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ եռակողմ հանդիպումը ուղղված չի եղել Անկարայի դեմ։ Նա ընդգծել է, որ երեք երկրները համագործակցում են ռեգիոնում խաղաղության եւ կայունության ապահովման ոլորտում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա։ Նա նաեւ սուր քննադատության է ենթարկել Վարոշայի առողջարանի մասնակցի բացումը այցելուների համար, որը գտնվում է Հյուսիսային Կիպրոսում։ Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարարությունը այս հանդիպման առնչությամբ տարածված ամփոփիչ հայտարարությունը որակել է իր համար անընդունելի։