Գագիկ Հարությունյանը ավելի՞ ՀՀԿ էր, քան Գևորգ Դանիելյանը

 Գագիկ Հարությունյանը ավելի՞ ՀՀԿ էր, քան Գևորգ Դանիելյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին։ Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Բայց ինձ  մի բան է հետաքրքրում՝ ինչի՞ համար էր այդ հապշտապ հրաժարականը։ Այդ կարճ ժամկետի հետ կապված նույն բանը չէ՞ր կարող անել Գագիկ Հարությունյանը։ Գագիկ Հարությունյանը ՀՀԿ-ի հետ կա՞պ ուներ։

Մի փոքրիկ նկատառում Գևորգ Դանիելյանի հետ կապված․

2007թ.՝ ՀՀԿ անդամ:

 2008թ.՝ ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ.՝ (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Այնուամենայնիվ չեմ հասկանում՝ ինչի՞ համար էր այդ հապշտապ հրաժարականը։ Գագիկ Հարությունյանը ավելի՞ ՀՀԿ էր ու չէ՞ր կարող մի երկու շաբաթ  պաշտոնավարել մինչ նոր նշանակումը։