Կորոնավիրուսի դեմ կպատվաստվի նաեւ Բենեդիկտոս 16-րդ Պատվավոր Պապը

Կորոնավիրուսի դեմ կպատվաստվի նաեւ Բենեդիկտոս 16-րդ Պատվավոր Պապը

Իտալական Il Messaggero-ն գրում է, որ Հռոմի 93-ամյա Պատվավոր Պապ Բենեդիկտոս 16-րդը որոշել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ այն բանից հետո, երբ պատվաստվել է Ֆրանցիսկոս Պապը։ Սուրբ Աթոռը, ըստ հրապարակման, պատվիրել է 10 հազար դեղաչափ Pfizer – BioNTech ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութ։ Պատվաստման գործընթացն իրականացվելու է Պողոս 6-րդ Պապի անվան սրահում։

Վատիկանում կորոնավիրուսային համավարակի ընթացքում տասնյակ դեպքեր են գրանցվել ինչպես եկեղեցականների, այնպես էլ շվեյցարացի թիկնազորի շրջանում։ Վարակակիրների թվում կան նաեւ կարդինալներ։