ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիա է ուղարկում հավելյալ ռազմական ուժեր

ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիա է ուղարկում հավելյալ ռազմական ուժեր

Միացյալ Նահանգներն առաջիկա շաբաթներին հավելյալ ռազմական ուժեր կուղարկի Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցման։

Ըստ հրապարակման, հավելյալ ուժերի հետ մեկտեղ, սաուդական միապետությունում ամերիկյան զորքերի թիվը կհասնի հազարի։ Նրանք կմնան Սաուդյան Արաբիայում, քանի դեռ նրանց ներկայության կարիքը կլինի։ Միաժամանակ նաեւ Սաուդյան Արաբիա կուղարկվեն հակահրթիռային ռադարներ։