Բոլոր տոմսերը սպառվել են վայրկյանների ընթացքում

Բոլոր տոմսերը սպառվել են վայրկյանների ընթացքում

Հուլիսի 10-ին UFC  մրցաշարի գլխավոր մենամարտում հանդիպելու են երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը և ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեն:
UFC-ի մամուլի ծառայությունը հայտնում է , որ մենամարտի բոլոր տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի վայրկյանում, ներկա է լինելու 20 հազարից ավելի հանդիսական։

Հիշեցնենք՝ ավելի վաղ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը հայտնել էր, որ «Թի-Մոբայլ» մարզապալատը լցված է լինելու 100 տոկոսով՝ չնայած նրան, որ կորոնավիրուսի պատճառով Նևադա նահանգում երկրպագուներին արգելված է ներկա լինել միջոցառումների: