Աճել է բրիտանական քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը 

Աճել է բրիտանական քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը 

Այս տարեկսզբից ի վեր ԱՄՆ քաղաքացիների թիվը, ովքեր դիմել են ստանալու բրիտանական քաղաքացիություն, աննախադեպ չափերի է հասել։ Դա, ըստ փորձագետների, ուղղակիորեն կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձի հետ։ Ինչպես հայտնում է Financial Times պարբերականը, ընթացիկ տարվա առաջին եռամսյակին բրիտանական քաղաքացիություն ստանալու համար դիմել է 1900 ամերիկացի։ Դա 12 տոկոսով ավելին է, քան 24 թվականի վերջին եռամսյակի տվյալները եւ բացարձակ ռեկորդային թիվ է հանդիսանում դիտարկումների ողջ ժամանակահատվածի համար։ Իրավաբանները նշում են, որ Միացյալ Նահանգներում քաղաքական տուրբուլենտությունը հանգեցրել է նրան, որ ամերիկացիների շրջանում կտրուկ ավելացել է բրիտանական վիզաների եւ բրիտանական քաղաքացիության հանդեպ հետաքրքրությունը։ Այն հատկապես զգացնել է տվել իրենց այն բանից հետո, երբ Թրամփը մաքսատուրքային պատերազմ է սկսել գրեթե ողջ աշխարհի դեմ։ Մարդիկ հուսահատ են, հիասթափված եւ ուզում են հեռանալ ԱՄՆ-ից՝ իրենց անձնական եւ ֆինանսական ապահովության համար, նկատել են մի շարք վերլուծաբաններ։