Ինչպես են ֆիզիկական վարժությունները բարելավում մարդու մտավոր կարողությունները 

Ինչպես են ֆիզիկական վարժությունները բարելավում մարդու մտավոր կարողությունները 

Գիտնականները պարզել են, որ ֆիզիկական մարզումները կարող են դրականորեն ազդել մարդու մտավոր կարողությունների վրա։ Մասնավորապես՝ յուրաքանչյուր հավելյալ 30 րոպե մարզումները բարերար ազդեցություն են ունենում մարդու հիշողության վրա։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Հատկապես ազդեցությունը զգալի է միջին տարիքի կամ տարեց մարդկանց մոտ։

Այսպես հետազոտությունները պարզել են, որ յուրաքանչյուր օր 30 րոպե չափավոր ինտենսիվությամբ կամ բարձր ինտենսիվությամբ մարզումները միջին տարիքի կամ տարեց մարդկանց մոտ հաջորդ օրն արդեն 2-5 տոկոս բարձրացնում է հիշողության ցուցանիշը։ Այստեղ, ըստ մասնագետների, կարեւոր է նաեւ օրվա մեջ նախատեսված լիարժեք քնի եւ հանգստի ռեժիմների պահպանումը եւս։ Վեց ժամանոց հանգիստը օրինակ բարերար ազդեցություն է թողնում արձագանքման կարողության ու էպիզոդիկ հիշողության վրա։

Գիտնականները երեւույթը բացատրում են նրանով, որ ֆիզիկական ակտիվությունը խթանում է արյան շրջանառությանը, նեյրոմեդիատորների առաջացմանը, բարելավում է մարդու գլխուղեղի աշխատանքը եւ արդյունքում՝ ազդեցությունը դրական կերպով զգալի է լինում մտավոր կարողությունների վրա։