ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

2019 հոկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունին: Հանդիպումը կայացել է չինական կողմի նախաձեռնությամբ, հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու ժողովրդների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերությունները, շփումների բարձր մակարդակը և հույս հայտնել, որ փոխգործակցությունը հետագայում առավել կամրապնդվի: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր շնորհավորանքներն է փոխանցել դեսպանին օրեր առաջ նշված Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ: