Լուկա Անտոնելին պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ

Լուկա Անտոնելին պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ

«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախին ֆուտբոլիստ Լուկա Անտոնելին պայմանագիր է կնքել «Մայամիի» հետ, հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը։34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը: «Լուկայի վարպետությունը շատ բանի մասին է խոսում: Նա շատ բաների է ունակ, և մենք ուրախ ենք նրան տեսնել մեր թիմում:

«Մայամիում» շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, և նման փորձառու ֆուտբոլիստի առկայությունը նրանց կօգնի զարգանալ ինչպես դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- ասել է «Մայամիի» գլխավոր մարզիչ Պոլ Դալգլիշը:

Անտոնելին, հիշեցնենք,  հանդես է եկել «Միլանում», «Բարիում», «Մոնցայում», «Ջենոայում» և «Էմպոլիում»: 2010-ից 2016 թվականներին հանդես է եկել Իտալիայի հավաքականի կազմում։