Ինչու չեն ավելանում թոշակներն ու անապահովության նպաստները

Ինչու չեն ավելանում թոշակներն ու անապահովության նպաստները

Բարձր գնաճը շարունակվում է, ինչը նոր երևույթ չէ։ Դրան ականատեսն ենք եղել 2020թվականին, դա շարունակվել է 2021 ու և 2022թվականներին։ Բայց այս փուլի ամենավտանգավոր սոցիալական հետևանքն այն է, որ այս պահին մենք ականատեսն ենք առաջին անհրաժեշտության ապրանքների մասով բարձր գնաճին, հետևաբար տրամաբանական է, որ մարդիկ պահանջում են սոցիալական խնդիրների լուծում, նպաստի և թոշակի բարձրացում։ Այս մասին քիչ առաջ «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Գնաճի նման իրավիճակում չեն ավելանում   ցածր եկամուտ ունեցող, նվազագույն աշխատավարձով աշխատող, միայնակ կենսաթոշակառուներին վճարվող նպաստներն ու նվազագույն աշխատավարձերը։ Մեր քաղաքացիներին այսօր հետաքրքրում է, թե իրենց թոշակն ինչո՞ւ չի ավելանում կամ անապահովության նպաստներն ինչո՞ւ չեն ավելանում»,- հավելեց նա։