Մեկնարկել է Լավրով -Մամեդյարով հանդիպումը

Մեկնարկել է Լավրով -Մամեդյարով հանդիպումը

Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր են։

Երկու նախարարների քննարկման օրակարգում հարցեր կան ներառված նաեւ ռեգիոնալ պրոբլեմատիկայի հետ կապված։ Նախարարները անդրադարձ կկատարեն նաեւ Ղարաբաղյան կարգավորման խնդրին։