Կրակե գնդեր են երեւացել երկնքում

Կրակե գնդեր են երեւացել երկնքում
Կրակե գնդեր են երեւացել երկնքում
Կրակե գնդեր են երեւացել երկնքում
Կրակե գնդեր են երեւացել երկնքում

Սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ Հարավային Կալիֆորնիայի երկնքում երեւացած կրակե գնդերի պատկերներով։ Այս մասին հայտնում է The Sacramento Bee-ն։

Ականատեսները հայտնել են, որ նման գնդեր երեւացել են այն բանից հետո, երբ Վանդենբերգի ռազմաբազայում արձակվելիք հրթիռի արձակման հրամանը չեղյալ է հայտարարվել։ Հիշեցնենք, որ Վանդենբերգի ռազմաբազան գտնվում է Սանտա Բարբարա շրջանում։

Դեռեւս պաշտոնական մեկնաբանություն չկա, թե արդյոք այդ գնդերի եւ հրթիռի արձակման չեղարկման միջեւ կա որեւէ կապ։ Նշենք, որ օրեր առաջ էլ Նյու Յորքի երկնքում ֆիքսել էին չբացահայտված թռչող օբյեկտ։