Մհեր Սահակյանը երեք տղա ունի, չորրորդ զավակին են սպասում

Երեկվանից ընդդիմադիր պատգամավորները, մոտ 10 հոգի, խումբ խումբ այցելում են ձերբակալված Մհեր Սահակյանին` Ձերբակալվածների պահման ժամանակավոր վայր, որպեսզի համոզվեն, որ նորմալ պայմաններում է պահվում իրենց գործընկերը և քաջալերեն նրան: Մհեր Սահակյանի տրամադրությունը և զգացողությունը նորմալ է եղել, նա ընկճված չէ: Ձեռքը վնասված է,բայց գիպսի կարիք չկա` ձեռքի այդ մասում անշարժացմամբ չեն բուժում կոտրվածքը: Միակ մտահոգությունը, որ արտահայտել է Մհեր Սահակյանը եղել է քաղաքական, որ իր արարքը ստվեր չգցի ընդդիմության վրա: Նրան հավատացրել են, որ նման խնդիր չկա:
Ձերբակալված պատգամավորը, պարզվում է, երեք մանկահասակ երեխա ունի: Եվ մեկ-երկու ամսվա ընթացքում նրա չորրորդ զավակն է ծնվելու: Ըստ ամենայնի, առաջիկա օրերին գլխավոր դատախազը կմտնի խորհրդարան` Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Եվ դատելով իշխող մեծամասնության պահվածքից, այդ համաձայնությունը դատախազը կստանա:
Հիշեցնենք, որ ժամանակին ՔՊ-ականները ուղիղ եթերի պայմաններում ծեծի ենթարկեցին ընդդիմադիրներին և անգամ քրեական գործ չհարուցվեց նրանց նկատմամբ:
Կարծիքներ