Ավելի քան երկու տասնամյակ հայրենիք չայցելած Եվգենի Պետրոսյանը մենահամերգ կտա Երևանում

Ավելի քան երկու տասնամյակ հայրենիք չայցելած Եվգենի Պետրոսյանը  մենահամերգ կտա Երևանում

Ավելի քան երկու տասնամյակ հայրենիք չայցելած Եվգենի Պետրոսյանը Երևանում է «Սիրով դեպի Հայաստան» մենահամերգներով: 

Նոյեմբերի 20-ին և 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանան Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի «Սիրով դեպի Հայաստան» մենահամերգները: 

Ավելի քան հինգ տասնամյակ  Եվգենի Պետրոսյանը ստեղծագործում է հումորի ոլորտում և այսօր հանդիսանում իր ժանրի վարպետը, էստրադայում սիրված և ամենաճանաչված արտիստներից մեկը: Մեր տաղանդաշատ հայրենակիցը՝ որպես ռեժիսոր, հեղինակել և ստեղծել է հարյուրից ավելի ներկայացում, համերգային ծրագիր և հազարավոր հեռուստահաղորդումներ՝ այդ թվում. «Պետրոսյան շոու», «Հումոր! Հումոր !! Հումոր !!!» և «Սմեխոպանորամա», որոնք հաջողությամբ եթեր են հեռարձակվում Ռուսաստանի դաշնային հեռուստալիքներով: 

Նա նաև շարունակում է ակտիվ համերգային շրջագայությունները, իրականացնում զանազան նոր մտահղացումներ ու նախագծեր: Նրա յուրաքանչյուր ելույթ անցնում է մեծ հաջողությամբ, արժանանալով հանդիսատեսի և մեծաթիվ հավատարիմ երկրպագուների բարձր գնահատականին։
Երևանյան մեծ մենահամերգի ծրագրում ընդգրկված են ինչպես արդեն հայնտի, այնպես էլ նոր հումորային մենախոսություններ, զվարճալի մանրապատկերներ, ֆելիետոններ: Հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն արտիստի հարուստ խաղացանկի լավագույն համարները, որոնցով նա տարիներ շարունակ հաջողությամբ ելույթ է ունենում մեծ բեմում։