Զանգվածային բողոքի ցույցեր Բելգրադում ընդդեմ նախագահի

Զանգվածային բողոքի ցույցեր Բելգրադում ընդդեմ նախագահի

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Ալեքսանդր Վուչիչի։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Ցույցերն ընթանում են երկրի պառլամենտի շենքի դիմաց։ Ցույցին մասնակցում են ոչ միայն բելգրադցիներ, այլ նաեւ Սերբիայի այլ քաղաքների բնակիչներ։

Հայտնի է, որ մյուս քաղաքներից ցուցարարները Բելգրադ ժամանել են կամ սեփական մեքենաներով, կամ հանրային տրանսպորտով։ Չնայած այն բանին, որ ՆԳ նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հայտարարել էր, որ իրենք ճնշում չեն գործադրել մասնավոր տրանսպորտային ընկերությունների վրա, սակայն մասնավոր սեկտորի տրանսպորտային ընկերությունները հրաժարվել են տրանսպորտային միջոցներ տրամադրել վարձակալության՝ ցուցարարներին Բելգրադ տեղափոխելու համար։

Ցուցարարները պահանջել են Վուչիչի հրաժարականը։ Ինքը՝ նախագահ Վուչիչը հայտարարել է, որ ակնկալում է, որ ցույցերը կանցնեն խաղաղ։