Բելառուսում մեկնարկում է Միութենական պետության զորքերի շտաբային վարժանքը

Բելառուսում մեկնարկում է Միութենական պետության զորքերի շտաբային վարժանքը

Բելառուսի զինված ուժերում մեկնարկում է տարածաշրջանային խմբավորման զորքերի (ուժերի) միացյալ հրամանատարության համատեղ շտաբային վարժանքը։

Այս մասին ասվում է Բելառուսի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
«Շաբաթվա ընթացքում երկու պետությունների (Բելառուս և Ռուսաստան-խմբ․) ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները կմշակեն զորքերի կիրառման համատեղ պլանավորման հարցեր՝ հիմնվելով վերջին տարիների զինված հակամարտությունների փորձի վրա՝ ի շահ Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովման»,- ասվում է հայտարարության մեջ։

Համատեղ օպերատիվ ուսումնական միջոցառումների համալիրն ուղղված է Բելառուսի և Ռուսաստանի ռազմական հրամանատարության և վերահսկողության մարմինների համատեղելիության բարձրացմանը և հանդիսանում է «Միության վահան-2023» համատեղ օպերատիվ զորավարժությունների նախապատրաստման հաջորդ փուլը, որը 2023 թվականի սեպտեմբերին կանցկացվի Ռուսաստանում։