Պետրոս ջան, նորագույն Աուդիդ շնորհավոր եղբայր, բարով վայելեք․ Միհրան Հակոբյան

Պետրոս ջան, նորագույն Աուդիդ շնորհավոր եղբայր, բարով վայելեք․ Միհրան Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է․

«Լրատվական աճպարարությամբ զբաղվող Հանրայինի եթերում նայեցի նախկինների նախկինի` Կարապետյան Վլադիմիրի պատվերով նախկինների հետ «ոչ մի կապ չունեցող» Պետրոսի պատրաստած ռեպորտաժը Սամվել Ֆարմանյանի քրոջ մասին: Ի լուր աշխարհի հայտարեցին, որ գտել են դիպլոմների միջուկների փողեր, հայտնաբերել են Հայաստանի պատմության թիվ մեկ կոռուպցիոներին: Եվ ընդամենը հպանցիկ ասվեց, որ Սամվել Ֆարմանյանն այս գործը քաղաքական է համարում: Վերջ, մնացածը լրատվության բառի բուն իմաստով բռնաբարություն է, ուրիշ ոչինչ: Մի խոսքով` կոռուպցիան հաղթահարված է, երկիրը փրկված է, հնգամյակը չորս տարում, ուռռռաաա տավարիշչի…

Քաղաքական գործիչ եղբորը պատանդ վերցնելու համար քրոջ վրա գործ կարելու և թոռատեր կնոջը կալանքի տանելու աբսուրդը մի օր վերջանալու է: Բայց դա ուրիշ պատմություն է, դրա մասին մի ուրիշ առիթով կխոսենք: Աստված չանի, որ մի օր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանի վրա կոռուպցիոն թեմայով քրեական գործ հարուցվի, ասեն` A4 ֆորմատի թուղթը մի կողմով միայն օգտագործելու մեղադրանքով, իսկ խափանման միջոցն ընտրվի կալանքը: Անկեղծ, Աստված հեռու պահի, չէի ցանկանա, որ նման լուր պատրաստելու կարիք լինի: Բայց եթե նույնիսկ նման բան լինի, ապա համոզված եմ, որ Սամվել Ֆարմանյանն այդ օրը շատ ավելի հավասարակշռված նյութ է պատրաստելու:

Հ.Գ. Պետրոս ջան, ավտոսրահից ձեռք բերած 2019թ. նորագույն Աուդիդ շնորհավոր եղբայր, բարով վայելեք»: