Վարչապետի օգնականը խնդրառուին «սև ցուցակ է գցել»

 Վարչապետի օգնականը խնդրառուին «սև ցուցակ է գցել»
Հասմիկ Ադամյան

23 mins ·

Հենց նոր կատարված դրվագի վրա ուզում Ձեր ուշադրությունը սևեռել հարգելի ՀՀ հպարտ քաղաքացիներ ու լսել Ձեր կարծիքը։ Հիշում եք, չէ, վերջերս հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին մասնակցելու համար վարչապետի Գյումրի կատարվելիք այցի մասին: Ազգընտիր վարչապետին պատնեշներով ու մենթերով կիլոմետրերով հեռու պահելով ժողովրդից, հորդորեցին վարչապետին ուղղված հարցերով դիմել նրա օգնական Նաիրի Սարգսյանին: Ես էլ փորձեցի գոնե նման կերպ` օգնականի միջոցով իմ ՊԵԿ-ի հետ կապված խնդիրը հասու դարձնել վարչապետին: Վերոհիշյալ անձը՝ իբր լսելով ինձ, վերցրեց իմ կոնտակտային տվյալները(բջջ. համար), խոստացավ այսուհետ հետամուտ լինել հարցին, զանգել ոլորտի պատասխանատու` Ռաֆիկին ու Շուշանիկին ու կարճ ժամանակում ամենի մասին տեղյակ պահել ինձ: (Այս խոսակցությանը ներկա է եղել և կարող է հավաստել նրա մտերիմ` այդ պահին նրա կողքը կանգնած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Tigran Virabyan) Տևական ժամանակ լուր չունենալով, հենց նոր գրեցի նրա էջին, թե արդյոք նորմա՞լ է համարում խոստումը չկատարած անպատասխան անհետանալն ու պաշտոնյայի նման պահվածքը, ինչին ի պատասխան վարչապետի օգնական` Նաիրի Սարգսյանը ինձ գցեց ``սև ցուցակ``: Հիշեցնեմ, որ Նաիրի Սարգսյանը, Հայկ Սարգսյանի` նույն ինքը շիշ բռնողի հարազատ եղբայրն է:
Ահա ամենը հակիրճ ներկա իշխանության, նրա ներկայացուցչի կերպարի, տված խոսքի արժեքի ու վերաբերմունքի իրեն իսկ ընտրած ՀՀ ``հպարտ`` քաղաքացու նկատմամբ... Դե հիմա գնացեք ու գոռացեք, որ Դուք եք տերը այս երկրի ....