Միշել, Զելենսկի, Միշուստին. ովքե՞ր են մեկնելու Բաքու

Միշել, Զելենսկի, Միշուստին. ովքե՞ր են մեկնելու Բաքու

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և մի շարք այլ համաշխարհային առաջնորդներ կգան Բաքու՝ մասնակցելու COP29-ին, որը տեղի կունենա նոյեմբերի 11-12-ը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կայքին։

Ռուսաստանը COP29-ին կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Հայտնի է նաև, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մեկնի Բաքվի գագաթնաժողով:

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները հայտնել են, որ դեռ Բաքու մեկնելու հարց օրակարգում չկա: