Ձեռք ձեռքի տված, ուս-ուսի բռնած. հազարավոր պարող-պարուհիների խմբապարը

Ձեռք ձեռքի տված, ուս-ուսի բռնած. հազարավոր պարող-պարուհիների խմբապարը

«Բերդ» պարային անսամբլի բալետմայստեր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Այսօր Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրում հազարավոր պարող-պարուհիներ, պարարվեստի գործիչներ ձեռք ձեռքի տված, ուս-ուսի բռնած իրենց հարգանքի խոնարհումի ոգեկոչման խորհուրդը բերեցին՝ որպես նահատակված նախնիներին հիշատակելու և հարգանքի տուրք մատուցելու համաժողովրդական խմբապար: 

Խմբապարը տեսահոլովակի տեսքով ապրիլի 23-ին կներկյացվի հանրությանը»: