«Հրապարակ».Հոգեբանական իշխանությունը

«Հրապարակ».Հոգեբանական իշխանությունը

Ոմանք քննադատում են Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքին՝ չափից դուրս շատ ժողովրդին երեւալու, ողջ օրը շրջելու, միջոցառումների մասնակցելու, հանրային միջոցառումների ժամանակ շատ ուտելու, շատ խոսելու համար։

Բայց այդ ամենը վկայում է այն մասին, որ նախկին իշխանությունների սխալներից նորերը լավ դաս են քաղել եւ գիտեն, որ մեր ժողովուրդն իր իշխանություններից շատ մեծ պահանջներ չունի։ Ընդամենը ուզում է հաճախ նրանց տեսնել-լսել-շոշափել, համոզվել, որ նրանք էլ իր նման հասարակ մահկանացուներ են՝ ուտելու, խմելու, ժպտալու ունակ։ Եվ կարողանա երբեմն նրան դիմել-խնդրել, անգամ եթե իր դիմում-խնդրանքները հետո չեն կատարվելու։ Չէ՞ որ իշխանությունը յուրօրինակ հոգեբանի դեր է խաղում՝ լսելով շարքային մարդկանց հոգսն ու դարդը