Իշխանությունը չի հանդուրժում քննադատությունը. Արսեն Բաբայան

Իշխանությունը չի հանդուրժում քննադատությունը. Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Հայաստանի Հանրապետությունում այսօր որևէ մեկն ապահովագրված չէ ասֆալտին պառկեցվելուց և առանց պատճառի ոստիկանություն բերման ենթարկվելուց:

Իշխանությունն այսօր օրենքները յուրովի մեկնաբանելով բերման է ենթարկում իր քննադատներին:

Այսպիսով Հայաստանում փորձ է արվում ստեղծել վախի մթնոլորտ: Իշխանությունը չի հանդուրժում քննադատությունը:

Այս վիճակին պետք է վերջ տրվի:

Մեզ իրական հեղափոխություն է պետք...»