Ժայթքել է Կլյուչեւսկայա Սոպկա հրաբուխը

Ռուսական Կամչատկայում ժայթքել է Կյուչեվսկայա Սոպկա հրաբուխը։ Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի բաժանմունքը։ Միաժամանակ՝ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի ակվատորիայում՝ Ալեության կղզիների Նիկոլսկոյի գյուղական համայնքից 101 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Նիկոլսկոյի գյուղում եւ մի շարք բնակավայրերում երկրաշարժը զգալի է եղել 4 մագնիտուդ ուժգնությամբ։
Կարծիքներ