Եթե իշխանությանը թվում է՝ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՔԿ-ն իրենց հետ են, վստահեցնում եմ՝ իրենք ևս մինչեւ վերջ չեն մնա նրանց կողքին

 Եթե իշխանությանը թվում է՝ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՔԿ-ն իրենց հետ են, վստահեցնում եմ՝ իրենք ևս մինչեւ վերջ չեն մնա նրանց կողքին

Երբ  բանակն է հայտարարություն անում, որն այս ընթացքում քննադատվում էր ավելորդ զսպվածության մեջ,պետք է հասկանանք, որ սա իսկապես աննախադեպ է Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

«Այսինքն՝ նշանակում է, որ այս մարդիկ չունեն իշխանություն: Եթե իրենց թվում է, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, ՀՔԾ-ն կամ Քննչական կոմիտեն իրենց հետ են, ապա վստահեցնում եմ, որ նրանք ուսադիր կրող մարդիկ են եւ մինչեւ վերջ չեն մնա այս դավաճանական իշխանությունների հետ: Նրանց մեծամասնությունը վերջնական արդյունքում գնալու է բանակի ճանապարհով»,- պնդեց Բաբայանը։

«Ռազմական հեղաշրջման փորձ տեսնում է միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի իշխանությունը: Բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, բանակը տեսնում է, որ երկրի անվտանգությունը խաթարված է այս դավաճանի պատճառով, եւ բանակը պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը»,- հավելեց նա։