Ի՞նչ են պայմանավորվել Թրամփն ու Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, ասվում է Х սոցցանցում՝ Ուկրաինայի առաջնորդի հրապարակման մեջ։
«Հրաշալի հեռախոսազրույց ունեցա նախագահ Թրամփի հետ և շնորհավորեցի նրան պատմական և համոզիչ հաղթանակի կապակցությամբ, որի արդյունքը հնարավոր դարձավ նրա տպավորիչ քարոզարշավի շնորհիվ։ Ես նշեցի նրա ընտանիքի և թիմի հիանալի աշխատանքը»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ինքը և Թրամփը պայմանավորվել են սերտ երկխոսություն պահպանել և «զարգացնել համագործակցությունը» երկու երկրների միջև։
«ԱՄՆ-ի ուժեղ և անսասան ղեկավարությունը կենսական նշանակություն ունի խաղաղության և արդար աշխարհի համար»,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը։
Կարծիքներ