Իրանի իշխանությունները հայտնել են, թե երբ կվերացնեն համացանցի արգելքը

Իրանի իշխանությունները հայտնել են, թե երբ կվերացնեն համացանցի արգելքը

Համացանցը Իրանում կվերականգնվի այն ժամանակ, երբ իրադրությունը վերադառնա բնականոն հուն։ Այս մասին հայտարարել է իրանական կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին։

«Համացանցը կվերամիացվի հենց որ լինի վստահություն, որ գավառներում արդեն հանգստություն է տիրել ու համացանցը նենգ նպատակների համար չի օգտագործվի»,- ասել է Ռաբիին, ըստ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցման։ Ներկայումս համացանցը գործում է սահմանափակ ազատությամբ։ Մուտք գործել հնարավոր է միայն իրանական լրատվական կայաններ։