Ասել, որ իրադրությունն անկանխատեսելի էր, չի կարելի. Փաշինյան

«Ասել, որ իրադարությունն անկանխատեսելի էր, չի կարելի. ինչպես ասել եմ Կառավարության նիստերին, տեսնում էինք իրադրության լարումը»,- ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ ասել է ՀՀ վարչապետը:
Նա նշել է, որ Անվտանգության նիստ են հրավիրել, քննարկել իրադրությունը. «Այսպիսով Ադրբեջանը, ըստ էության, մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան: ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն ու ՄԱԿ-ի ԱԽ խորհուրդը նույնպես: ՀՀ-ն որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել ու մեր մշտական խնդիրը եղել ու մնում է ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովումը: Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը ԼՂ-ն լքելու համար. սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է»,- ասել է Փաշինյանը։
Կարծիքներ