Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի  նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակից և վերահաստատել պատրաստակամությունը՝ զարգացնելու Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։

ՀՀ կառավարություն