Թրամփը թարմացրել է թվիթերյան ակտիվության սեփական ռեկորդը

Թրամփը թարմացրել է թվիթերյան ակտիվության սեփական ռեկորդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թարմացրել է թվիթերյան գրառումների սեփական ռեկորդը։ Factbase-ի փոխանցման համաձայն, միայն հունվարի 22-ին Թրամփը գրել է 142 թվիթ։ Նախորդ ռեկորդը եղել էր 123 թվիթը, որը սահմանվել էր անցյալ տարվա դեկտեմբերին։

Նշենք, որ սա վերաբերում է միայն նախագահության շրջանին, իսկ առհասարակ, 2015 թվականի հունվարի 5-ին Թրամփը կարողացել է կատարել թվիթերյան 161 գրառում։