Ինքնասպանների մասին էլ են մտածել

Ինքնասպանների մասին էլ են մտածել

Եվրոպական շատ քաղաքներում, որտեղ կենսամակարդակը շատ բարձր է, զարմանալիորեն, բարձր է նաեւ սուիցիդի մակարդակը։ Այսինքն, մարդիկ միայն կարիքից եւ ոչ այնքան կարիքից դրդված են ինքնասպանություն գործում, որքան տարբեր հոգեբանական խնդիրների, դեպրեսիաների պատճառով։ Եւ մարդու հոգու ու մարմնի մասին հոգ տանող տարբեր ծառայություններ ու պատկան մարմիններ դրա դեմ պայքարի ձեւեր են մտածում եւ որոշել են, որ սուցիդների քանակը կարելի է էականորեն նվազեցնել մի շարք քայլերի արդյունքում։

Օրինակ, բարձր կամուրջների տակ ցանցեր տեղադրելով, որոնք ուղղակի բացառում են կամրջից նետվելու եղանակով ինքնասպանություն կատարելու հնարավորությունը։ Եթե ուզում ես ինքնասպան լինել՝ պետք է այլ տարբերակ ընտրես, ավելի բարդ ու դժվար իրականանալի՝ գուցե այդ ընթացքում մտափոխվես։ Իսկ նման բարձր կամուրջների վրա, որտեղ ենթադրվում է, որ ամեն դեպքում կարող են այցելել պոտենցիալ ինքնասպանները, տեղադրված են ցուցանակներ, որտեղ նշված է վստահության հեռախոսահամար եւ առաջարկվում է զանգահարել, խոսել իրենց հետ, իսկ ձեռքի ափի նկարն էլ ի նշան այն բանի է, որ մենք ձեռք կմեկնենք եւ անդունդի եզրից ձեզ կքաշենք, կհանենք՝ կապվեք մեզ հետ։ Հեռախոսը մոտակայքում է, համարը՝ 3 նիշից։