Վերաքննիչ դատարանը բավարարեց բողոքս ու բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը. փաստաբան
Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ նախագահությամբ դատավոր Ա.Նիկողոսյանի բավարարեց ներկայացված բողոքս ու բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը(նախագահող դատավոր Ա.Մկրտչյան), որով կոպտորեն սահմանափակվել էին մի շարք անձանց հիմնարար իրավունքներ, հատկանշականը այն է, որ առաջին ատյանի դատարանը նման որոշում կայացնելիս բացառապես հիմք էր ընդունել անաղբյուր, FAKE, չճշտված, հերյուրանք հանդիսացող տվյալը, մասնավորապես անձանց հիմնարար իրավունքները սահմանափակվել էին գեթ մեկ «анонимка»-ի հիման վրա:
Շնորհակալություն ՀՀ դատական համակարգին, ի դեմս դատավոր Ա.Նիկողոսյանի»:
Կարծիքներ